National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.06.2014
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
1 / 6

Հունիսի 17-ին Հայաստան ժամանած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը հանդիպեցին ԱԺ խմբակցությունների հետ:

Առաջին հանդպումը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ էր:

Ակսել Ֆիշերը տեղեկացրեց, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելով՝ նպատակ ունեն լսելու նրանց տեսակետներն ու կարծիքները մի շարք հարցերի, մասնավորապես, ներքաղաքական իրավիճակի, խմբակցությունների հետագա ծրագրերի վերաբերյալ: Այցից հետո համազեկուցողները պատրաստելու են զեկույց, որը ներկայացվելու է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քննարկմանը:

Հյուրերի խնդրանքով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին, չորս ոչ իշխանական խորհրդարանական ուժերի համագործակցության ուղղություններին եւ հետագա նպատակներին, սահմանադրական բարեփոխումներին: Նա պարզաբանեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը կարեւորում է խորհրդարանական կառավարման համակարգը, սակայն այս պահին մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացը համարում է ժամանակավրեպ: Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնախնդրին, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, համայնքներում ժողովրդավարության զարգացման խմբակցության մոտեցումներին:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ հանդիպեցին նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները:

Հյուրերի խնդրանքով խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձան ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած 12 կետից բաղկացած հայտարարությանը եւ այլ հարցերի: Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ քառյակի ներկայացրած 12 կետերի իրագործումը հնարավորություն կտա կառավարությանը ավելի իրատեսական դարձնելու բարեփոխումները: Նա կարեւորեց ընդդիմությանը վերահսկողության գործառույթներով ապահովելը, ընտրական համակարգի փոփոխությունները: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ պարոն Ռուստամյանն ընդգծեց, որ իրենց կուսակցության նպատակը սահմանադրական փոփոխությունների ինքնանպատակ մերժումը չէ. եթե դրանք կբերեն կառավարման համակարգի փոփոխությանը եւ կլուծեն երկրի առջեւ ծառացած խնդիրները, ապա իրենք կներկայացնեն առաջարկներ: Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ պարոն Վարդանյանն արժեւորեց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը՝ նշելով, որ Ադրբեջանն է պատերազմ սանձազերծել ԼՂ-ի դեմ եւ պարտվել է այդ պատերազմում: «Կարեւոր է, որ մեր եվրոպացի գործընկերները թույլ չտան ԼՂ ժողովրդի շրջափակումը»,- ընդգծեց խմբակցության քարտուղարը: Նա կարեւորեց ՀՀ-ԵՄ երկխոսության շարունակականությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ նորակազմ կառավարության գործունեությանը, Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությանը, հասարակական-քաղաքական գործընթացներում կանանց դերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հաջորդ հանդիպումը «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի եւ քարտուղար Մհեր Շահգելդյանի հետ էր:

Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ը արդեն երկու ամիս է գործում է ընդդիմադիր դաշտում: Նրա խոսքով՝ խմբակցությունը պատրաստ է հրապարակային քաղաքականության, քննարկել հարցեր մյուս քաղաքական ուժերի հետ: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ներկայացրեց այն կարեւոր կետերը, որոնք առաջնային են իրենց կուսակցության համար:ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացման, թափանցիկ եւ արդար ընտրական համակարգի ձեւավորման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման համար ՕԵԿ-ի համար քաղաքական առաջնահերթություններ են 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը, ՀՀ-ում կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը եւ այլ հարցեր:

Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը անդրադարձան ԼՂ հիմնախնդրին, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը,մամուլի ազատությանը, ՕԵԿ-ի՝ քաղաքական կոալիցիայից դուրս գալուն եւ այլն:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպեցին նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հանդիպման ընթացքում Լեւոն Զուրաբյանը խոսեց ընտրական գործընթացներից, կարեւորեց ընտրացուցակների ճշգրտությունը, հեռուստաընկերությունների անկախությունը: Նա նաեւ անդրադարձավ իշխանությունների առաջարկած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ նշելով, որ խմբակցությունն այս պահին այդ բարեփոխումների կարիքը չի տեսնում:

Լեւոն Զուրաբյան խոսեց նաեւ 2008 թ.-ի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից, անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության եւ ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցերի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին խմբակցության դիրքորոշումը երկրում ընթացող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, խոսեցին քառյակի ձեւաչափում համագործակցության եւ այն քայլերի մասին, որոնք նախաձեռնել են քառյակի կուսակցությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նոր կառավարության գործունեությանը: Կողմերը քննարկեցին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որի վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ չկա:

Կողմերը քննարկեցին նաեւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներին՝ արտագաղթին, աղքատությանը եւ գործազրկությանը վերաբերող խնդիրները, անդրադարձան օրենսդրության բարելավման հետ կապված մի շարք հարցերի:

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ ՀՀԿ խմբակցությունից հանդիպեցին ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Հովհաննես Սահակյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ փաստեց, որ մեր երկրի օրենսդիր մարմնում ներկայացված եւ տարբեր քաղաքական ուղղություններ ներկայացնող խմբակցություններն աշխատում են փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում, ինչը որպես դրական ձեռքբերում կարեւորում է ՀՀԿ-ն:

Համազեկուցողների խնդրանքով խմբակցության անդամներ Հերմինե Նաղդալյանը եւ Հովհաննես Սահակյանն անդրադարձան 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի իրականացրած աշխատանքին եւ նման ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու նպատակով կատարված օրենսդրական բարեփոխումներին՝ նշելով, որ այժմ շարունակվում է այդ գործով ի հայտ եկած նոր հանգամանքների ուսումնասիրությունն ու նախաքննությունը:

Համազեկուցողները, ելնելով քաղաքացիական հասարակության մի շարք անդամների հետ ունեցած հանդիպումներից, հետաքրքրված էին նաեւ գենդերային հավասարության ուղղությամբ իրականացվող քայլերով, տեղական ինքնակառավարման մարմիններում ժողովրդավարության զարգացմամբ, որոնց վերաբերյալ խմբակցության անդամները ներկայացրին կատարված եւ ընթացող աշխատանքները: Մասնավորապես, Արաիկ Հովհաննիսյանը նկատեց, որ հանրապետությունում սկսվել է համայնքների խոշորացման գործընթաց, բացի այդ՝ եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխվում է ոլորտի օրենսդրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am